ԱՀԿ-ում հայտարարել են, որ պատվաստումը չպետք է պահանջ լինի արտասահման մեկնելիս
Արտասահման մեկնելը չպետք է պայմանավորված լինի կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր պահանջով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) այս դիրքորոշումն ուրբաթ օրը Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հաստատել է դրա պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յաշարեւիչը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«ԱՀԿ-ն ի սկզբանե հստակ հայտարարել է. մենք չենք համարում, որ պատվաստումը պետք է պայման լինի միջազգային ճանապարհորդությունների համար»,- ասել է պաշտոնյան: Այդ դիրքորոշման պատճառն այն է, որ, չնայած աշխարհում չկա COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հավասար հասանելիություն, չպետք է «խտրականության եւս մեկ կետ ավելացվի» այն մարդկանց նկատմամբ, ովքեր չունեն այդպիսի հասանելիություն, պարզաբանել է Յաշարեւիչը:
Ընդ որում, ըստ նրա, ԱՀԿ-ն աջակցում է «պատվաստանյութերի թվային սերտիֆիկացման» ներդրմանը եւ աշխատում է տեխնոլոգիական լուծումների վրա, որոնք վերաբերում են այսօրվա սերտիֆիկատների միջեւ փոխազդեցությանը»:
Կարծիքներ