Եթե ինքն էլ միանա Ղուկասյանին՝ կստացվի, որ ՔՊ-ն բացարձակ ճիշտ էր, իսկ ինքը բացարձակ ստախոս է. Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցրել է մի քանի օր առաջ Մարտուն Գրիգորյանի կողմից արված հայտարարությունները, որոնցում վերջինս նշում էր, որ իր համար անհայտ է՝ ինչու են պնդում, թե ինքը պատրաստ է միանալ Վարդան Ղուկասյանին
«Մարտուն Գրիգորյանը պնդում էր, որ իր հորն ու տղային բռնել են, որովհետև ինքը բացահայտել է իշխանության սուտը, թե «բոլորը(այդ թվում ինքը) պիտի միանան Վարդանիկին»։
Հիմա բոլորն արդեն միացել են բացի իրենից, եթե ինքն էլ միանա ապա կստացվի, որ ՔՊ-ն բացարձակ ճիշտն էր ասում, իսկ ինքը բացարձակ ստախոս է։ Ու թե ինչպե՞ս պիտի ստախոսի պիտակով շրջի Գյումրիում, մեծ հարցական է։
Կարծիքներ