Գյումրիում գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն է բացվել

Գյումրիում գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն է բացվել

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ «Գյումրու բժշկական կենտրոնի» բարեփոխումների ծրագրի շրջանակներում այսօր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն, որը համալրված է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով օժտված էխոսկոպիկ սարքով` GE Voluson S 10 Expert-ով։

Այն հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, վաղ ժամկետներում կատարել պտղի դոպլեր հետազոտություններ։

Այն ոչ միայն կծառայի հղիներին, այլ նաև օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց հնարավորություն կտա խնդիրները վաղ հայտանբերել։

«Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանի հավաստմամբ ՝ առաջիկայում կենտրոնը կհամալրվի նաև կրծքագեղձի հետազոտություն իրականացնող սքրինինգային սարքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում