Նեթանյահուն և Բայդենը մեկ շաբաթվա ընթացքում հինգերորդ անգամ քննարկել են Գազայի շուրջ սրումը
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը՝ նշելով, որ սա երկու առաջնորդների հինգերորդ հեռախոսազրույցն է հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր։
«Երկու ղեկավարները քննարկել են իրավիճակը, հատկապես Իսրայելի հարավում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահին ԱՄՆ-ի անվտանգության և հետախուզության լայնածավալ և արագ օգնության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նեթանյահուն Բայդենին տեղեկացրել է շաբաթ օրը Գազայի հատվածի սահման կատարած իր ուղևորության մասին և շնորհակալություն հայտնել Իսրայել պետությանը և նրա ինքնապաշտպանության իրավունքին Միացյալ Նահանգների խորը և միանշանակ աջակցության համար:
«Նա նաև շնորհակալություն է հայտնել նրան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի [Իսրայել] այցելությունների համար:
Վարչապետն ընդգծել է Իսրայելի մարտական նպատակներին հասնելու միասնությունն ու վճռականությունը: Նրանք պայմանավորվել են կանոնավոր շփումներ պահպանել», - եզրափակել է գրասենյակը:
Կարծիքներ