Ռուսաստանը մտադրություն չունի Լեռնային Ղարաբաղն ընդգրկել իր կազմ. Սերգեյ Լավրով

Ռուսաստանը մտադրություն չունի Լեռնային Ղարաբաղն ընդգրկել իր կազմ. Սերգեյ Լավրով

Մոսկվան գաղափար չունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և այն Ռուսաստանի կազմում ներառելու հայտարարությունների մասին:

Այս մասին այսօր 2020-ի ամփոփման համար կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկների վերաբերյալ կարող եմ ասել, որ, ինչպես ես եմ հասկանում, Ղարաբաղի անկախությունը ոչ ոք չի ճանաչել, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունը, մենք նման մտքեր չունենք: Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվի այստեղ տեղակայված երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ շահերից ելնելով»,- ասել է Լավրովը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ կլինի օգնելու գտնել ցանկացած լուծում, որը կապահովի այս տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում