Տավուշի մարզի Կողբ գյուղից հայ-վրացական սահման ճանապարհը իդեալական է․ Արշալույս Մղդեսյան
Լրագրող Արշալույս Մղդեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի կառուցապատմանը։ Նրա գրառման մեջ մասնավորապես ասվում է․
2003 թվականից ապրում եմ Երևանում: Գրեթե չի եղել մի տարի, որ տարեկան գոնե մի երեք-չորս անգամ չգնամ Թբիլիսի՝ Ապարանի կամ Դիլիջանի ճանապարհներով: Երկու ճանապարհներն էլ սարսափելի էին: Տանջված ու ջարդված հասնում էինք հայ-վրացական սահման:
Երեկ առավոտը Սևանով Դիլիջանով գնացել եմ Տավուշի մարզի Կողբ գյուղ՝ հայ-վրացական սահման և նույն օրը հետ վերադարձել: Ճանապարհը, կարելի է ասել, իդեալական վիճակում է: Գնալ-գալուց գրեթե չեմ հոգնել:
Սա էն մասին, թե ինչպես տասնյակ տարիներ ճանապարհների կառուցման գումարները կային, բայց ճամապարհները չկային: Մաքսիմում կարկատաններ ու տեղ-տեղ վատ որակի ասֆալտապատում: Ու էսքանից հետո, մեզ փորձում են համոզել, որ ամեն բան վատ է, ու դեռ ավելի վատ է լինելու...
Լռեք, ուղղակի լռեք....
Կարծիքներ