Բարեղամ Հարությունյանը հաղթանակով է մեկնարկել Սլովենիայում ընթացող մրցաշարը
Բարեղամ Հարությունյանը հաղթանակով է մեկնարկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 51 կգ քաշային բռնցքամարտիկը պարտության է մատնել Հոնկոնգի ներկայացուցիչ Տամ Չուն Հինին:
Վաղը մեր բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:
Կարծիքներ