Երևանի դպրոցների ուսուցիչներն ուստարվան ընդառաջ կթեստավորեն

  Երևանի դպրոցների ուսուցիչներն ուստարվան ընդառաջ կթեստավորեն

Նոր ուսումնական տարում դպրոցներ համավարակի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առողջապահության նախարարության հետ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։ Մինչև ուսումնական տարվա սկիզբը բոլոր ուսուցիչները պարտադիր կթեստավորվեն:

Այդ մասին ասվել է Երևանի պոլիկլինիկաների ղեկավարների մասնակցությամբ կայացած հատուկ խորհրդակցության ժամանակ։

Ուսուցիչների պատվաստման շնորհիվ կբացառվի այս պահին վարակված աշխատակիցների մուտքը դպրոց: Պատվաստման վայրի և ժամկետի մասին կհայտարարվի լրացուցիչ։

Քննարկվում է նաև հետագա թեստավորման խնդիրը:

Դպրոցների բուժկետերը կապահովվեն անհրաժեշտ դեղորայքով, բուժքույրերն էլ կվերապատրաստվեն և կաշխատեն փոփոխված ժամանակացույցով:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է կազմակերպվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում