Ստալինի ծոռան փաստաբանը պահանջել է արտաշիրիմել գործչի աճյունը

Ստալինի ծոռան փաստաբանը պահանջել է արտաշիրիմել գործչի աճյունը

Իոսիֆ Ստալինի ծոռան՝ Սելիմ Բենսաադի փաստաբանը խնդրում է արտաշիրիմել Ստալինի մարմինը Կրեմլի մոտակա գերեզմանոցից՝ աճյունը Նովոդևիչյան գերեզմանատանը հուղարկավորելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ստալինի ծոռան մամուլի կցորդ Վադիմ Գորժանկինին:

Նշվում է, որ Ստալինի հարազատ ծոռան շահերը ներկայացնող փաստաբանը Մոսկովյան Կրեմլի պարետական ծառայությանը դիմում է ուղարկել գործչի աճյունի արտաշիրիմում անելու մասին:

Ստալինի ժառանգը պատմական արդարություն է պահանջում՝ կատարել գլխավոր քարտուղարի վերջին կամքը, ինչպես նաև հետաքրքրված է արդարության որոնումներով՝ ինչն է եղել Ստալինի մահվան պաշտոնական պատճառը:  

Սելիմի կարծիքով՝ նախապապի վերջին կամքը չի կատարվել: Աղբյուրը հիշեցնում է, որ 1953 թվականին Ստալինի սարկոֆագը տեղակայվել է Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող դամբարանում, սակայն 1961 թվականին Ստալինի մնացորդները գաղտնի վերահուղարկավորվել են Կրեմլի պատի մոտ՝ առանց հարազատների համաձայնության:

Մամուլի կցորդը հավելել է, որ կյանքի օրոք Ստալինը բազմիցս ցանկություն է հայտնել մահից հետո հուղարկավորվել Նովոդևիչյան գերեզմանատանը, որտեղ հանգչում է նրա երկրորդ կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի մարմինը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում