Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. Քեթրին Քլարկ

Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. Քեթրին Քլարկ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը հորդորել է Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը:

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, որը ենթարկվել է ևս մեկ չհրահրված հարձակման: Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը: Դատապարտում եմ ագրեսիայի այս վերջին գործողությունն ու հորդորում այդ երկրի կառավարությանը պահպանել խաղաղության՝ անցած տարվա համաձայնագիրը»,- գրել է Քլարկն իր թվիթերյան էջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում