Դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և Ռուբիկ Ղուկասյանին փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
7 անշարժ գույք Երևանում և Գեղարքունիքի մարզում.
1 անշարժ գույքի շուկայական արժեք.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
10 միլիոն 858 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
36 միլիոն 808 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
Կարծիքներ