Մարտունու նորաստեղծ թաղամասերում ավարտին են մոտենում գազաֆիկացման աշխատանքները

Մարտունու նորաստեղծ թաղամասերում ավարտին են մոտենում գազաֆիկացման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում գազաֆիկացման աշխատանքները Իշխան Խաչատրյան եւ Նարեկացի փողոցներում։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացրել են Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Ըստ աղբյուրի՝ Մարտունու նորաստեղծ թաղամասերի գազաֆիկացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն 600 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է կառուցել 1800 գծամետր երկարության ստորգետնյա գազատար։ 2022 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են մոտ 90 տոկոսով։  

Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան նորաստեղծ թաղամասերի շուրջ 200 տնտեսություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում