Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետաձգել Ուկրաինայի արտաքին պարտքի վճարումները. Bloomberg
Ուկրաինայի վարկատուները, որոնց բաժին է ընկնում երկրի արտաքին պարտքի մոտ 75 տոկոսը, որոշել են հետաձգել վճարումները մինչեւ 2024 թ. Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրն Ուկրաինայի ֆինանսների նախարարությունում։
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի արտաքին պարտքի ընդհանուր ծավալը 19.6 մլրդ դոլար է։ Նշվում է, որ վճարումների հետաձգումը Կիեւին թույլ կտա 5.8 մլրդ դոլար պահպանել։
Bloomberg-ը հայտնել է, որ երկրի բյուջեի դեֆիցիտն ամսական մոտ 5 մլրդ դոլար է կազմում։ Օգոստոսի 10-ին վարկերի վճարումները հետաձգելու համաձայնություն են ստացել ուկրաինական «Ուկրավտոդոր» եւ «Ուկրեներգո» ընկերությունները։ «Նավթոգազ» պետական էներգետիկ ընկերության համար վճարումների սառեցման հասնել դեռ չի հաջողվել. պարտատերերի կողմից հետաձգումը հաստատելու վերջնաժամկետն օգոստոսի 12-ն է:
Կարծիքներ