Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար. ՌԴ ներկայացուցիչ

Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար. ՌԴ ներկայացուցիչ

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության կտրուկ սրացում եղավ, վատթարացավ մարդասիրական իրավիճակը, փախստականների թվի կտրուկ ավելացման ռիսկեր առաջացան, բախումների ընթացքում եղան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, դժբախտաբար, ռուս խաղաղապահները ևս զոհեր ունեցան իրենց առաքելությունը կատարելիս: Այդ մասին ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Սեպտեմբերի 21-ին բանակցություններ են ծավալվել ԼՂ հայկական բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև Եվլախ քաղաքում ռուս խաղաղապահների մասնակցությամբ և համակարգմամբ: Ամենակարևոր գերակայությունն է՝ թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսումը և իրավիճակը վերադարձնել քաղաքական հուն: Ռուսական առաքելությունը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործում, և բոլորից ավելի մենք ենք շահագրգռված այս իրավիճակի հնարավորինս շուտ հանգուցալուծմամբ»,- ասել է Պոլյանսկին:

Դիվանագետի խոսքով՝ պետք է ճանապարհային քարտեզ մշակվի ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար՝ երաշխավորելով նրանց իրավունքները և անվտանգությունը: Այս գործընթացին անտիվորեն կաջակցեն ռուս խաղաղապահները:

«Հայ-ադրբեջանական կարգավորման համար էլ իրավական հիմքեր են նախատեսված 2020-2022թթ. եռակողմ հայտարարություններով, և միայն դրանք կարող են կայուն լուծում ապահովել հակամարտության համար»,- ասել է ռուս դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում