Այսօր մաեստրո Արթուր Գրիգորյանի ծննդյան օրն է

Այսօր մաեստրո Արթուր Գրիգորյանի ծննդյան օրն է

Հայաստանի ու Արցախի հոգու Մաեստրո Գրիգորիչ, ծնունդդ շնորհավոր:

Երգարվեստի մի քանի սերունդ կրթած մարդ, ով այսօր էլ շարունակում է պայքարել մաքուր ու ճիշտ երգեցողության համար: Դեռ մութ ու ցուրտ տարիներին, երբ մարդիկ կռիվ էին տալիս գոյության համար, Դուք դրա հետ մեկտեղ կյանք տվեցիք մեծ կրթօջախի: Երգի պետական թատրոնը Դուք եք ու Ձեր ստեղծած մեղեդին, որը բնավ թեթև չէ, հակառակը՝ լուրջ է ու մնայուն:
Վստահ եմ ինչպես երեկ և այսօր, վաղը ևս մեր սերունդները լսելու և սովորելու են Ձեր թողած մեծ ու հզոր ժառանգությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում