Սիրիայի Աֆրին քաղաքի դպրոցում աշակերտները ցուցադրել են «Գորշ գայլերի» նշանը

Սիրիայի Աֆրին քաղաքի դպրոցում աշակերտները ցուցադրել են «Գորշ գայլերի» նշանը

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում երեխաները ցուցադրում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» շարժման նշանը: Լրագրողը մասնավորապես գրել է, որ սա չափազանց զզվելի է, եթե նույնիսկ լուսանկարի երեխաները թուրքմեններ են:

«Սակայն, բանն այն է, որ այս երեխաները թուրքմեն չեն, քանի որ Թուրքիայի գրաված տարածքներում, օրինակ՝ Աֆրինում ապրող թուրքմեն երեխաները կրթություն ստանում են առանձին (ավելի լավ կահավորված) դպրոցներում»,- գրել է Լինդսի Սնելը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում