«Արթիկ» ՔԿՀ-ում մեկնարկել են պետական ավարտական քննությունները

«Արթիկ» ՔԿՀ-ում մեկնարկել են պետական ավարտական քննությունները

Այսօր՝ հունիսի 8-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել են «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ի 2021-2022 թվականների ուսումնական տարվա պետական ավարտական քննությունները: Այս մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայությունը:

Քննություններն ավարտվելու են հունիսի 30-ին:

«Դպրոցի» այս տարվա 5 շրջանավարտները հանձնելու են քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու», «Բնագիտություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաներից: Շրջանավարտներից երկուսը կստանան միջնակարգ կրթության ատեստատ, իսկ երեքը՝ 9-ամյա կրթության վկայական:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում