«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, մրցանակ ստացան սիրյահայ ամուսիններ Ռաֆֆի Ռշտունին և Յոլանտ Հատտատին
Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում արել է հետևյալ գրառումը.
Սիրելի ՛ հայրենակիցներ
Երեկ երեկոյան «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը պատիվ ունեցա անձամբ պարգև հանձնելու Սիրիայից տարիներ առաջ Հայաստան տեղափոխված ամուսիններ Ռաֆֆի Ռշտունուն և Յոլանտ Հատտատին:
Նրանք պատերազմի պատճառով կորցրել էին տասնամյակներով ստեղծածը և ամեն ինչ նորից սկսելու դժվարին գործում կրկին հաջողել:
Շնորհավորանքիս խոսքում հիշել եմ մեծն Աղայանի «Անահիտ» հեքիաթի այն կարևոր հատվածը, որտեղ սովորական ընտանիքի աղջիկն իրեն ամուսնության առաջարկ անող թագաժառանգի՝ Վաչագանի առջև արհեստ սովորելու պայման է դնում:
Քրտնաջան աշխատանքը, անձնվեր ծառայությունը, գիտելիքը, հմտությունը, տաղանդը, նախաձեռնողականությունը միշտ արժանի են մեծարման ու գնահատանքի: Մեր ժամանակի հերոսը հենց այն մարդն է, ով զենքը ձեռքին պաշտպանում է հայրենիքի սահմանները, ով իր անխոնջ աշխատանքով ամեն օր թիկունքն ավելի ամուր է դարձնում…
Կարծիքներ