Սաուդյան Արաբիայում ավելի քան 3 միլիարդ դոլար փոխանցելիս 19 մարդ է ձերբակալվել

Սաուդյան Արաբիայում ավելի քան 3 միլիարդ դոլար փոխանցելիս 19 մարդ է ձերբակալվել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են 7 գործարարների եւ 12 բանկային ծառայողների՝ անհայտ ծագմամբ 11,6 միլիարդ ռիալ (3,1 միլիարդ դոլար) արտասահման փոխանցելու համար, հայտնում է Bloomberg-ը:

Թագավորության հակակոռուպցիոն մարմնի հայտարարության մեջ ասվում է, որ պաշտոնյաները մերկացրել են օտարերկրացիների՝ բանկի աշխատակիցների եւ գործարարների «բանդային», ովքեր միասին աշխատել են «անհայտ աղբյուրից կանխիկ դրամ ներդնելու եւ դրանք երկրի սահմաններից դուրս փոխանցելու համար»:

Բացի գործարարներից եւ բանկային աշխատակիցներից, իշխանությունները ձերբակալել են ոստիկանի եւ մի քանի այլ քաղաքացիների ու օտարերկրացիների:

Հայտարարության համաձայն՝ ձերբակալվածներին մեղադրում են կաշառակերության, փաստաթղթեր կեղծելու, իրենց աշխատանքն անօրինական ֆինանսական եկամտի, փողերի լվացման եւ այլ հանցագործությունների համար օգտագործելու մեջ: Հայտարարության մեջ նրանց անունները նշված չեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում