Հրդեհ է բռնկվել Նորատուս գյուղի հացատանը. այրվել է փայտյա առաստաղը

Հրդեհ է բռնկվել Նորատուս գյուղի հացատանը. այրվել է փայտյա առաստաղը

Հունվարի 28-ին, ժամը 23:00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում այրվում է հացատուն:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող տներից մեկի մոտակա հացատանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:17-ին, մարվել՝ 23:24-ին: Մասամբ այրվել է հացատան փայտյա առաստաղը (մոտ 16 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում