ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը. Քրիստինա Քվինը և Մարկուս Ռիտերը քննարկում են ունեցել
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ-ում ԱՄն դեսպանության տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման առանցքում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի քննարկումը։
Ընդգծվում է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը:
Կարծիքներ