Կյանքից հեռացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի սենատոր Փոլ Սարբեյնսը

Կյանքից հեռացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի սենատոր Փոլ Սարբեյնսը

Կյանքի 88-րդ տարում մահացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի ԱՄՆ սենատոր Փոլ Սարբեյնսը: Այս մասին հայտնել է նրա որդին` կոնգրեսական Ջոն Սարբեյնսը:

«Հայրս ՝ սենատոր Փոլ Ս. Սարբեյնսը, այսօր երեկոյան խաղաղ մահացավ Բալթիմորում»,- նշել է Ջոն Սարբեյնսը:

Փոլ Սարբեյնսը ծնվել է 1933թ., ԱՄՆ Սոլսբերի քաղաքում: Ազգությամբ հույն է: Իր գործունեության ընթացքում աչքի է ընկել հայանպաստ դիրքորոշումներով: Նրա որդին` Ջոն Սարբեյնսը 2007թ. ԱՄՆ կոնգրեսական է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում