Հրդեհ Գոռավան գյուղում. այրվել է հացատան տանիքը

Հրդեհ Գոռավան գյուղում. այրվել է հացատան տանիքը

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի Տիգրան Մեծի փողոցում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:13-ին, մարվել` 18:37-ին: Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը և թղթե թափոններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում