Մեզ բոլորիս իմաստություն, միասնականություն և վճռականություն եմ մաղթում մեր սուրբ հողն ազատագրելու և ամբողջական պահելու գործում

Մեզ բոլորիս իմաստություն, միասնականություն և վճռականություն եմ մաղթում մեր սուրբ հողն ազատագրելու և ամբողջական պահելու գործում

Մեր թիկունքն ամուր կպահեք..

Պատերազմի ավարտի երկու սցենար կա.

_կամ մենք հաղթում ենք, ու թշնամուն պարտադրում վերջնական խաղաղություն, կամ պարտվում ենք ու սերունդներին ժառանգում կիսատ-պռատի ու պարտվողի հոգեբանություն։ Վստահ եմ, որ քչերը կգտնվեն, որ պարտության հետ կհաշտվեն։

Իսկ հաղթանակ ու զինադադար ցանկացողներս մի բան պետք է հասկանանք. մեր ներսում պարտավոր ենք հաղթահարել մահվան վախը ու առանց երկմտելու զինվորագրվենք, հաստատուն խաղաղություն ցանկացողներս պետք է մեր վերջին միջոցը դնենք այս հաղթանակն ապահովելու գործին։ Ուզում ենք մեր զինվորները չզոհվեն, ուրեմն նրանց թիկունքն ավելի կազմակերված պետք է դարձնենք։

Ես իմ որոշումը կայացրել եմ վաղուց. հաղթելուն այլընտրանք չկա, իսկ ես այդ գործից անմասն չպետք է մնամ, եթե անգամ վտանգը մեծ է։ Տարոնիս ու Արեգիս ամենակարևորը ժառանգելու եմ իմ ուղիղ մեջքը։

Մեզ բոլորիս իմաստություն, միասնականություն և վճռականություն եմ մաղթում մեր սուրբ հողն ազատագրելու և ամբողջական պահելու գործում։

Սիրում եմ բոլորիդ

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում