Տաջիկստանի քաղաքացին 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչության քարոզչության համար

 Տաջիկստանի քաղաքացին 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչության քարոզչության համար

Ռազմական դատարանը Տաջիկստանի քաղաքացուն դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման՝ Խակասիայի տարածքում «Katiba Tauhid va-Jihad» ահաբեկչական կազմակերպության գաղափարները քարոզելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱԴԾ-ի Խակասիայի բաժնի հաղորդագրության մեջ։

«Օպերատիվ որոնողական աշխատանքների ընթացքում փաստագրվել են Աբականում բնակվող Տաջիկստանի Հանրապետության քաղաքացու կողմից ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսության տարածման փաստերը։ 1-ին Արևելյան շրջանի զինվորական դատարանի կողմից այս հանցագործության կատարման համար մեղավոր է ճանաչվել ահաբեկչական կազմակերպությունների աջակիցը և դատապարտվել 2 տարի 6 ամիս ազատազրկման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանցագործության մասին չհայտնելու համար դատապարտվել է նրա հայրենակիցը, որը նրա հետ ապրել է նույն բնակարանում և տեղյակ է եղել դատապարտյալի գործունեության մասին։ Տղամարդուն տուգանել են 25 հազար ռուբլով, նրան զրկել են Ռուսաստանի Դաշնությունում բնակության թույլտվությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում