Պուտինը և Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռեջեփ Էրդողանին Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների մանրամասները:
Էրդողանն իր հերթին հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դրական արդյունք կտան:
Թուրքիայի նախագահի խոսքով` եթե մշտական հրադադար հայտարարվի, ապա ճանապարհ կբացվի երկարաժամկետ կարգավորման համար:
Կարծիքներ