ՀՀ քննչական կոմիտեն պարզում է զինծառայողի մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից,
Ըստ աղբյուրի՝ նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում:
Նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ