Ռոսկոսմոսը հայտարարել է բաց տիեզերքում աշխատող ռոբոտ ստեղծելու մասին

«Ռոսկոսմոս»-ի Կենտրոնական գիտահետազոտական և «Էներգիա» հրթիռային-տիեզերական կորպորացիայի ինստուտում սկսվել են առաջին ռուս մարդանման ռոբոտի ստեղծման աշխատանքները, որը դուրս կգա բաց տիեզերք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ։
Պետական կորպորացիայից հայտնում են, որ ռոբոտի մշակումն իրականացվելու է «Теледроид» համակարգի աշխատանքի շրջանակներում, իսկ տեխնիկական ռոբոտային համակարգի ստեղծմանը կմասնակցի «Android Technics» հետազոտական-արտադրական միավորումը:
Ռոբոտը նման կլինի ոտքեր չունեցող տղամարդու իրանին և պատճենելու է օպերատորի շարժումները, որը հատուկ համազգեստով տեղակայված կլինի Միջազգային տիեզերակայանում կամ կառավարման կենտրոնում:
Նշվում է, որ նա կկարողանա ինքնուրույն կատարել որոշ տիպային առաջադրանքներ։
Մինչ այս նույն Android Technics ընկերությունը ստեղծել էր «Ֆեոդորա» անունով ռոբոտը, որն ուղեծիր էր ուղարկվել 2019-ի օգոստոսի 22-ին`« Բայկոնուր » տիեզերակայանից՝«Союз-2.1а» հրթիռով:
Կարծիքներ