ՊՍԺ-ում 4 մարդ կորոնավիրուսով է վարակվել
ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ մարզումները սկսելուն ընդառաջ թիմում կորոնավիրուսով վարակման 4 դեպք է հայտնաբերվել:
Հաղորդվում է, որ թիմի երեք ֆուտբոլիստի ու մարզչական շտաբի մեկ ներկայացուցչի թեստերի պատասխանները դրական են.
«Վարակման ախտանշնները նրանց մոտ ի հայտ են եկել ինքնամեկուսացման պայմաննեում, և չեն շփվել իրար հետ: Այս պահին նրանք այլևս վարակակիր չեն համարվում ու կարող են վերսկսել մարզումները»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտվել է: ՊՍԺ-ն հռչակվել է չեմպիոն: Լիգա 1-ի նոր մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսի 22-ին:
Կարծիքներ