«Խաղադաշտ վերադառնալու համար ամեն ինչ պատրաստ է» . Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի վերսկսված առաջնության առաջին տուրի՝ «Սամպդորիայի» հետ խաղից առաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ընդգծելով, որ պատրաստ է վաղվա խաղին.
«Ամեն ինչ պատրաստ է վաղը խաղադաշտ վերադառնալու համար»,- գրել է Մխիթարյանն ու հռոմեական թիմի մարզումից լուսանկար հրապարակել:
Ավելի վաղ հաղոդվում էր, որ Մխիթարյանի մոտ մկանային գերհոգնածություն կա ու նա կլինի «Ռոմայի» բժիկների հսկողության ներքո:
«Ռոմա»-«Սամպդորիա» խաղը կկայանա այսօր, և կմեկնարկի ժամը 23:45-ին:
Կարծիքներ