Խոշոր հրդեհ Արարատի մարզում

Խոշոր հրդեհ Արարատի մարզում

Հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափնյա և Ղուկասավան գյուղերի միջնամասում գտնվող գազալցակայանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել: 

Պարզվել է, որ այրվում են կուտակված աղբ և պլաստմասե իրեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:01-ին, մարվել՝ 14:17-ին: Այրվել է կուտակած աղբ (մոտ 12 խմ): Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում