Հնդկաստանում հեղեղներն առնվազն 25 մարդու կյանք են խլել
Հնդկաստանում հեղեղների և սողանքների պատճառով առնվազն 25 մարդ է մահացել, հաղորդում է The Guardian պարբերականը։
Ափամերձ Կերալա նահանգի որոշ հատվածներում բնակիչները կտրվել են արտաքին աշխարհից։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է Հնդկաստանի բանակը, նավատորմը և օդուժը։
Ըստ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայության՝ հորդառատ անձրևները երկուշաբթի օրը մի փոքր կմեղմանան։
Կարծիքներ