ՀՀԿ-ականները «կայֆերի» մեջ են․ այս անգամ սաունայում են հայրենիք փրկում

ՀՀԿ-ականները «կայֆերի» մեջ են․ այս անգամ սաունայում են հայրենիք փրկում

Ինչպես  և  «Դիմադրություն»  շարժման  մյուս առաջամարտիկները, այնպես էլ  ՀՀԿ-ականները, իրենց  չեն զրկում զվարճանքներից, չնայած  նրան, որ  հայտարարել էին, թե իբր ամեն բան անելու են հարենիքի փկության համար։  Դեռ  երեկ  էլ հայտնեցինք, որ  ՀՀԿ-ականները  չեին մասնակցում ընդդիմության հանրահավաքին, քանի որ  ամբողջ վերնախավով հարսանիքի  էին մասնակցում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Հարսանիքին ներկա էին նախկին ու ներկա գրեթե բոլոր կարկառուն ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Այսօր  էլ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լողավազանից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Զավակները Հանրապետական»։

Սա  վառ ապացույց է  ընդդիմության առաջնորդների հայրենասիրության մասին,  ովքեր հայտարարում են,  թե ամեն բան անելու են հայրենիքի փրկության համար,  բայց սեփական հաճույքներից  անգամ չեն հրաժարվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում