ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Մայիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և  զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:   Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։ Վաղարշակ   Հարությունյանին ներկայացվել է ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի և կապիտան Հայկ Ավանեսյանի ապաքինման ընթացքը: Զեկուցվել է, որ Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, և մի քանի օրից նա կտեղափոխվի Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։   Կապիտան Հայկ Ավանեսյանի հետագա բուժումն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հստակ քայլեր և առաջարկություններ կներկայացվեն հավելյալ հետազոտություններից հետո:   Վաղարշակ Հարութունյանը բարձր է գնահատել բժիշկների կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ զինծառայողների ապաքինման ուղղությամբ գործադրած ջանքերի համար: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում