Ֆրանսիայի Սենատում Արցախի վերաբերյալ պաշտոնական խումբ է ստեղծվել
Ֆրանսիայի Սենատում Արցախի վերաբերյալ իրազեկման միջազգային խումբ է ստեղծվել (groupe d’information international)։
«Այս գաղափարի շուրջ Սենատի մեծամասնության ղեկավար Բրունո Ռըտայոյի հետ զրուցել էի նոյեմբերին՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ։
Սենատորին շնորհակալություն էի հայտնել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Սենատի բանաձևը նախաձեռնելու համար և առաջարկել Սենատում Արցախի վերաբերյալ պաշտոնական խումբ ստեղծել։ Ժամեր առաջ Բ․Ռըտայոն թվիթերի գրառմամբ տեղեկացրեց, որ նման խումբն արդեն գոյություն ունի։ Այս կարևոր իրադարձության առթիվ պետք է ընդգծենք Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատանքի արդյունավետությունը»,- գրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Կարծիքներ