Պենտագոնի ղեկավարը Եվրոպա կատարած այցի ընթացքում կայցելի Բուլղարիա

Պենտագոնի ղեկավարը Եվրոպա կատարած այցի ընթացքում կայցելի Բուլղարիա

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Եվրոպա կատարելիք այցի ընթացքում Բելգիայի և Սլովակիայի հետ միասին կայցելի նաև Բուլղարիա։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Ուղևորությանը ավելացվել է երրորդ կանգառը՝ Բուլղարիա։ Արդյունքում այցը կերկարաձգվի ևս մեկ օրով։ Նա կկարողանա հանդիպել երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Բուլղարիան դաշինքի արևելյան թևի առանցքային կետերից մեկն է»,- ասել է Քիրբին։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ Օսթինը այս շաբաթ կայցելի Բելգիա և Սլովակիա։ Մարտի 16-ին նա Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում