Պսակի. Բայդենի՝ Եվրոպա մեկնելու հնարավորության վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել
ԱՄՆ իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Եվրոպա մեկնելու հնարավորության վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Փսակին։
Նրան խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրությունները, ըստ որոնց՝ պետության ղեկավարը առաջիկա շաբաթներին կարող է մեկնել Եվրոպա՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Մենք, անշուշտ, սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների և եվրոպացի գործընկերների հետ: Դուք բազմիցս լսել եք, որ մենք խոսում ենք դիվանագիտության հետագա քայլերի մասին, լինի դա հավելյալ մարդասիրական, թե անվտանգության ապահովման աջակցություն, բայց վերջնական որոշում չի ընդունվել, ես ոչինչ չունեմ հայտարարելու»,- պատասխանել է Փսակին։
Կարծիքներ