Մանկապարտեզներում սահմանափակումները հանվում են. նախարարի հրամանն ուժի մեջ կմտնի վաղվանից

Մանկապարտեզներում սահմանափակումները հանվում են. նախարարի հրամանն ուժի մեջ կմտնի վաղվանից

Առողջապահության նախարարի մայիսի 4-ի N28-Ն հրամանով՝ մանկապարտեզներում ընդունելության, խմբերում երեխաների թվի հետ կապված սահմանափակումները հանվում են: Հրամանն ուժի մեջ կմտնի վաղվանից:

Արդյունքում՝ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատած եւ այդ հնարավորությունից զրկված երեխաները նորից կկարողանան հաճախել մանկապարտեզ:

Նշենք, որ հակահամաճարակային սահամանփակումների պատճառով նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը:

Հիշեցնենք, որ մինչեւ այժմ գործող կարգով՝ մանկապարտեզներում երեխաների կրթության գործընթացը կազմակերպվում է առավելագույնը 20 երեխայի համար՝ պահպանելով սահմանված 1 մետր հեռավորությունը:

Հայկական ժամանակ

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում