Վարչական դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումը

Վարչական դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումը

Վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարանում՝ այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

Ավելի վաղ Օնիկ Գասպարյանի պաշտպանը դիմել էր Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առ ոչինչ ճանաչելու իրավունքի ուժով ուժի մեջ մտած իր պաշտոնից ազատման հրամանագիրը:

Մարտի 10-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից: 

Մարտի 22-ին ՀՀ Կառավարությունը հայտնել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին:

Վարչական դատարանը բավարարել էր Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։

   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում