Հարավային Կորեան ռազմական նյութական եւ բժշկական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Հարավային Կորեան Ուկրաինային ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն կտրամադրի, ինչպիսիք գնդականթափանց սաղավարտներն ու ծածկոցներն են, ինչպես նաեւ բժշկական նշանակության իրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:
Նյութա-տեխնիկական աջակցության փաթեթը, որը Հարավային Կորեան պլանավորում Է ուղարկել Ուկրաինային, գնահատվում Է 1 միլիարդ վոն (ավելի քան 804 հազար դոլար): Այն բաղկացած Է մոտավորապես 20 առարկաներից, ներառյալ վրաններ, օգտագործման համար պատրաստ ուտելիք, ծածկոցներ եւ առաջին օգնության դեղարկղիկներ:
«Ինչ վերաբերում Է մանրամասներին, այդ թվում այն բանին, թե ինչպես Է օգնությունն ուղարկվելու եւ դրա հետ կոնկրետ կապված այլ հարցեր, ապա կոնսուլտացիաները շարունակվում են»,-հայտարարել Է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Պու Սին Չհանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ