Patriot համակարգերի փոխանցումը Կիևին կմեկնարկի մոտ ապագայում. Ուկրաինայի ԱԳ նախարար

Patriot համակարգերի փոխանցումը Կիևին կմեկնարկի մոտ ապագայում. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը Ուկրաինային կփոխանցվեն մոտ ապագայում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Դրան ուղղված նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են», - ասել է Կուլեբան։

Ուկրաինայի արտգործնախարարը Patriot համակարգերի փոխանցումը Ուկրաինային հեղափոխական որոշում է անվանել։

Կիևին Patriot համակարգեր տրամադրելու որոշման մասին Սպիտակ տունը հայտարարել էր անցած տարեվերջին՝ Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության 2 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթի շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում