Մեկ հասցեի վրա գրանցված մոտ 100 օտարերկացիներից ոչ ոք չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին
Երևի կհիշեք, որ քարոզարշավի ժամանակ մի տեսանյութ հրապարակվեց որում երևում էր, որ մեկ հասցեի վրա գրանցված է մոտ հարյուր մարդ և շատերը պնդում էին, որ դա կազմակերպել է իշխանությունը հավելյալ ձայներ ստանալու նպատակով և երբ պարզաբանումներ էին հնչում, որ իշխանությունը դրա հետ որևէ կապ չունի շատերը չէին հավատում:
Այժմ հրապարակում եմ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակի այդ հատվածը, որտեղ երևում է, որ այդ օտարերկրյա անձանցից ոչ մեկի դիմաց ստորագրություն դրված չէ, հետևաբար նրանցից ոչ ոք չի մասնակցել ընտրություններին:
Այս մասին ֆեյբուքյան գրառմամբ հայտնել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, կից հրապարակելով ցուցակները:
Կարծիքներ