Իրանը և Սուդանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները
Իրանը և Սուդանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերություններն ու զարգացնել բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ինքնիշխանության, հավասարության և ընդհանուր շահերի փոխադարձ հարգանքի վրա։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Իրանը և Սուդանը որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումներից հետո։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սուդանի Հանրապետությունը որոշեցին վերսկսել դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների շահերը բավարարելու համար։ Կառավարությունները պայմանավորվել են զարգացնել բարեկամական հարաբերություններ միմյանց միջև՝ հիմնված ինքնիշխանության, իրավահավասարության փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա»,- ասված է Իրանի դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարության մեջ
Կարծիքներ