Հնդկաստանում ճանապարհա-տրանսպորտային պատահարի զոհ Է դարձել 11 մարդ
Հնդկաստանում հունվարի 15-ի առավոտյան առնվազն 11 մարդ Է զոհվել եւ եւս յոթը վերքեր եւ վնասվածքներ ստացել Քառնաթաքայի հարավային նահագնում, երբ բեռնատարը բախվել Է մարդատար ավտոֆուրգոնին: Ինչպես հայտնել Է Hindustan Times թերթը, միջադեպը տեղի Է ունեցել Դհարվադի օկրուգում:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ զոհվածների մեծամասնությունը կանայք են: Նաեւ զոհվել Է ավտոֆուրգոնի վարորդը: Մի քանի տուժածների վիճակը ծանր Է:
Ոստիկանությունն սկսել Է միջադեպի հանգամանքների հետաքննությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ