Թուրքական հետախուզությունը ձերբակալել է Գյուլենի զարմիկին
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) երկիր է հասցրել Սելյահադդին Գյուլենին՝ կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկին, որին Անկարան համարում է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի պատասխանատու: Այդ մասին երկուշաբթի՝ մայիսի 31-ին, հաղորդել է NTV հեռուստաալիքը:
Նշված չէ, թե կոնկրետ որտեղ է իրականացվել Սելյախադդին Գյուլենի ձերբակալման գործողությունը, բայց հայտնի է, որ դա տեղի է ունեցել արտերկրում: Ավելի վաղ FETO կազմակերպության ղեկավարի զարմիկին դուրս էին բերել Թուրքիայից՝ կազմակերպության այլ անդամների օգնությամբ:
Ըստ հետախուզության տվյալների՝ Սելյախադդին Գյուլենը կապեր ունի FETO-ի մի շարք բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ խորհրդատվական խորհրդի անդամների հետ: Թուրքիայում նա հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով:
Կարծիքներ