ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կհայտարարի Հյուսիսային Կորեայի դեմ նոր միջոցների մասին
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուրբաթ օրը կհայտարարի Հյուսիսային Կորեայի դեմ նոր միջոցների մասին։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին ասել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների վերջին արձակմանը նվիրված հատուկ ճեպազրույցում։
«Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, Միացյալ Նահանգները կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու իր և դաշնակիցների անվտանգությունը: Վաղը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կհայտարարի նոր գործողությունների մասին, որոնք կօգնեն կանխել Հյուսիսային Կորեա մուտքը օտարերկրյա ապրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս զարգացնել զենքի արգելված ծրագրերը»,- ասել է պաշտոնյան
Կարծիքներ