Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում ընթանում են բարեկարգման աշխատանքներ
Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:
Անցկացվում է ջեռուցման համակարգ դպրոցի առաջին հարկում: Շուրջ 12 սենյակներն ու փոքր դահլիճը մինչ այս ջեռուցվում էին տաքացուցիչներով: Այլևս այս խնդիրն անցյալում կմնա: Երաժշտական դպրոցի երկրորդ և երրորդ հարկերը ջեռուցման համակարգով ապահովված են:
Ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներին զուգահեռ բարեփոխվում է նաև դպրոցի ամբողջ շենքի լուսավորման համակարգը: Հին, թույլ լուսատուները փոխարինվում են նոր, առավել հզոր լուսատուներով՝ դասապրոցեսի ընթացքում աշխատանքն առավել հարմարավետ դարձնելու նպատակով:
Կարծիքներ