Instagram-ի ղեկավարն առաջին անգամ վկայություն կտա ԱՄՆ Կոնգրեսում
Instagram սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին համաձայնել է ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The New York Times-ը։
Նրա խոսքերով՝ Մոսերին առաջին անգամ կհայտնվի ԱՄՆ օրենսդիրների առջև դեկտեմբերի 6-ին՝ համացանցում երեխաների և դեռահասների անվտանգության մասին հարցերին պատասխանելու համար։ Ավելի վաղ Կոնգրեսում ելույթ է ունեցել Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը վերջերս վերանվանվել է Meta։
Հոկտեմբերին ԱՄՆ Սենատում անցկացվել են երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ առաջին լսումները։ Ուշադրության կենտրոնում է եղել նախկին աշխատակցուհի Ֆրենսիս Հաուգենը, որը պնդում է, որ Facebook-ը գիտեր հոգեբանական խնդիրների մասին, որոնք առաջացնում են իր սոցիալական ցանցերը, հատկապես Instagram-ը՝ դեռահասների մոտ, բայց քայլեր չի ձեռնարկել վնասակար գործելաոճը շտկելու համար։ Ընդհակառակը, նրանք խրախուսվել են, քանի որ ավելացրել են օգտվողների ներգրավվածությունը:
Հաուգենի ավելի վաղ հրապարակած ներքին ֆեյսբուքյան տվյալները հաստատում են նրա պնդումները: Դրանք վերջին շաբաթների ընթացքում հրապարակվել են տարբեր լրատվամիջոցներում։ Ինտերնետային հսկայի դեմ ուղղված մեղադրանքները կարող են օգտագործվել օրենսդիրների կողմից՝ խստացնելու նրա գործունեության կարգավորումը։
Կարծիքներ