Ավտովթար Կոտայքի մարզում. վրացական համարանիշերով մեքենան բախվել է քարե պատին, կան տուժածներ

Ավտովթար Կոտայքի մարզում. վրացական համարանիշերով մեքենան բախվել է քարե պատին, կան տուժածներ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Գոռ Խ․-ն իր վարած ԲՄՎ մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 10 հասցեին հարակից քարե պատին։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Գոռ Խ․-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Հարություն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում