Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ին է հանձնել պատանդներին առնչվող Փարիզում համաձայնեցված առաջարկը

Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ին է հանձնել պատանդներին առնչվող Փարիզում համաձայնեցված առաջարկը

Եգիպտական հետախուզությունը ՀԱՄԱՍ-ին է փոխանցել պատանդներին ազատ արձակելու նախնական առաջարկը, որը մշակվել է Փարիզում Եգիպտոսի, Իսրայելի, Քաթարի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ բանակցությունների ընթացքում:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

Նշվում է, որ թեև բանակցողները ընդհանուր առումներով եկել են կոնսենսուսի, «գործարքի կոնկրետ մանրամասների շուրջ համաձայնությունը, ամենայն հավանականությամբ, շատ դժվար կլինի»։

Նախնական պայմանների համաձայն՝ պատանդների վերադարձի առաջին փուլը նախատեսում է ռազմական գործողությունների անցկացման վեցշաբաթյա դադար։ Այս դեպքում ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող յուրաքանչյուր քաղաքացիական անձը կփոխանակվի Իսրայելի բանտերում պահվող երեք պաղեստինցիների հետ։ Այս հարաբերակցությունը կարող է մեծացվել Իսրայելի պաշտպանության բանակի անձնակազմի փոխանակման համար, նշում է CNN-ը։ Վեցշաբաթյա հրադադարին կարող է հաջորդել ավելի երկար դադար, ավելացնում է հեռուստաալիքը։

Ինչպես հունվարի 29-ին հաղորդել է ամերիկյան NBC հեռուստատեսային ցանցը, Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի բանակցողները պայմանավորվել են պատանդներին ազատելու նոր գործարքի հիմունքների շուրջ: Գործարքը կոչ է անում փուլ առ փուլ ազատ արձակել մնացած ամերիկացի և իսրայելցի պատանդներին՝ սկսած կանանցից և երեխաներից, որոնք կուղեկցվեն մարտերի ընդմիջումներով և մարդասիրական օգնության մատակարարմամբ անկլավին, ինչպես նաև փոխանակում պաղեստինցի բանտարկյալների հետ, հայտնում են ցանցի աղբյուրները:

Ըստ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, պատանդների ազատման առաջարկը, որը ներկայումս մշակվում է, ապագա փոխանակման իրական հույս է տալիս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում